Լրահոս
Քաղաքական
14:57
16.12.22
98

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար:

Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ դեսպանատան աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ Երևանն այսօր ունի կայացած ինստիտուտ, որն օրինակելի է ՀՀ մյուս համայնքների համար:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին համոզմունք է հայտնել, որ երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական և դեսպանատունը կշարունակի աջակցել համայնքին՝ տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացման հարցում: 

Դեսպանը ևս կարևորել է մնայուն  նախագծերի կյանքի կոչումը և նշել, որ միայն այդ կերպ է հնարավոր դառնում լուծումներ տալ համակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա առաքելության մեջ: