Լրահոս
Հայաստան
11:21
07.03.22
209

Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն

Img default alt hy

Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ էլ նշանակվել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Դավիթ Կարապետյանն էր, որի լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարից։ Ռոման Համբարձումյանն էլ եղել է «Կիլիկիա» ավտոկայանի տնօրենը։