Լրահոս
Հասարակական
18:00
22.02.25
1 455

«Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի տնօրենը «Jeep»–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Կ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 47–ամյա Իրինա Խ.–ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վրաերթ փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշանի տեղեկություններով, վարորդ Արթուր Կ․–ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետների Ռուբինյան 15/5 մասնաճյուղի տնօրեն։