Լրահոս
Տարածաշրջան
16:29
05.10.21
59

Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը. տեսանյութ

Հաջորդ շաբաթ Էրդողանը գնալու է Ղարաբաղ՝ մասնակցելու Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը: Օդանավակայանում առաջին փորձնական թռիչքը այս տարվա սեպտեմբերի 5-ին է եղել։

Վաղն էլ Մոսկվայում տարածաշրջանային հարցերը քննարկելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու իրանցի իր պաշտոնակից Հոսեին Աբդոլահիանը: Մամուլը գրում է, որ հանդիպման առանցքային թեմաներից է լինելու նաև Սյունիքում ստեղծված իրավիճակը: