Լրահոս
Միջազգային
21:00
10.03.22
464

Էրդողանն ու Ալիևը Անկարայում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

Img default alt hy

Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։   

Էրդողանն ու Ալիևն ընդգծել են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ Ադբեջանի ու Թուրքիայի եղբայրական, բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի են հասել։  

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման, հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» «բացումը» նոր հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանի համար, այս համատեքստում Էրդողանն ու Ալիևը կարևորել են նաև Կարս-Նախիջևան երկաթուղու անցկացումը։  

Էրդողանն ու Ալիևը հանդիպման ընթացքում կարևորել են նաև ռազմական, ռազմատեխնիկական բնագավառներում Թուրքիայի և Ադրբեջանի  «հաջողված համագործակցությունը»  խորացնելուն ուղղված հետագա քայլերը` վերաբերող նաև ռազմական պատրաստության և ռազմական ուսուցման գործընթացներին։