Լրահոս
Քաղաքական
22:59
03.03.25
231

ԵՄ-ի ճամփորդները ոտքները կախ են գցում. դեպի ու՞ր են թեքում Հայաստանի ղեկը

 

Ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար Օվալաձև սենյակում Զելենսկի-Թրամփ վեճից 3 օր անց Հայաստանի իշխանությունը կարծես սկսել է մի քիչ երկար մտածել՝ Եվրաօրենքը ընդունելուց առաջ: Այսօր խորհրդարանական Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում կասեցվել է Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու օրինագծի քննարկումը, ինչը նշանակում է, որ վաղը մեկնարկող քառօրյա նիստում երկրորդ ընթերցման չի ներկայացվի օրենքի նախագիծը: Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը վստահեցրել է, թե աշխարհաքաղաքական աննախադեպ զարգացումները չեն օրենքի նախագծի քննարկումը հետաձգելու պատճառը, տեխնիկական խնդիր կա: