Լրահոս
Աշխարհ
16:43
14.12.22
96

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել գազի գնի վերին շեմի շուրջ. Ռումինիայի էներգետիկայի նախարար

Img default alt hy

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել Եվրամիությունում բնական գազի գնի վերին շեմի և գազի շուկայի շտկման մեխանիզմի այլ տարրերի վերաբերյալ, հաղորդել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Վիրջիլ Պոպեսկուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Ես մասնակցեցի Բրյուսելում Էներգետիկայի նախարարների խորհրդի արտահերթ նիստին: Երկօրյա քննարկումներից և բանակցություններից հետո աշխատանքն ավարտվեց երեկ ուշ երեկոյան, սակայն մենք համաձայնության չեկանք Եվրամիությունում բնական գազի գնի վերին շեմի և շտկման մեխանիզմի այլ տարրերի շուրջ», - հայտնել է նա։ Պոպեսկուն նշել է, որ առաջիկա օրերին կրկին բանակցություններ կանցկացվեն համաձայնության հասնելու համար:

«Ռումինիան Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Լիտվայի և Սլովենիայի հետ միասին հավանություն Է տալիս գների ողջամիտ վերին շեմի սահմանմանը, որը ոչ թե շուկային կնախազգուշացնի գների բարձրացման մասին, այլ ընդհակառակը՝ կօգնի շուկայի կայունացմանը ողջամիտ մակարդակում: Մոտ օրերս մենք բանակցություններ կվարենք փոխհամաձայնության հասնելու համար», - ասել Է Ռումինիայի էներգետիկայի նախարարը: