Լրահոս
Քաղաքական
17:30
22.02.25
2 888

Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր գրառման մասին

Img default alt hy

Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։

«Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Պալյանի եղբայրը սոցցանցում մեկնաբանություն է արել՝ օգտատերերից մեկին հարցնելով․ «Ղարաբաղցի՞ ես թե՝ հայ»։