Լրահոս
Քաղաքական
17:03
24.08.21
68

Ձեր գլխին իրոք, ոչինչ չի կոտրվել և դուք հնարավորություն եք ունեցել կանխելու տեղի ունեցածը․ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցածն ըստ Արթուր Ղազինյանի տղամարդուն ոչ վայել վարքագիծ էր, ինչին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, թե Մկրտչյանի հանդեպ իշխանական տղամարդ պատգամավորների կոշտ վերաբերմունքը քիչ է՝ շատ պետք է անեին:

Ղազինյանն ասաց, որ նա Փաշինյանի այդ խոսքը համարում է սադրանք ու գործողությունների անցնելու հրաման: «Վերջին 10 ամիսների ընթացքում ձեր կողմնակիցները, ֆեյքային ֆաբրիկաները տարածում են մի այսպիսի թեզ՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, նախկինները Ղարաբաղը ծախել էին, խեղճ հարիֆի գլխին ջարդվեց»,- հայտարարեց Ղազինյանն ու ընդգծեց, որ Փաշինյանի գլխին ոչինչ չի ջարդվել՝ ամեն ինչ եղել է նրա կողմից կազմակերպված և ծրագրավորված։

Ղազինյանի խոսքով, Փաշինյանի պատասխանից պարզ դարձավ, որ իր գլխին իրոք, ոչինչ չի կոտրվել և նա հնարավորություն է ունեցել կանխելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ: