Լրահոս
Աշխարհ
14:00
20.08.21
93

«Դուք կին եք, պետք է ամաչեք». թալիբները ուժ են գործադրել ակտիվիստների դեմ

Հարյուրավոր մարդիկ հինգշաբթի դուրս էին եկել Քաբուլի փողոցներ՝ մասնակցելու Աֆղանստանի անկախության օրվա տոնակատարություններին ու դատապարտելու իշխանության զավթումը թալիբների կողմից:

Բողոքի ակցիայի մասնակիցները Աֆղանստանի դրոշներով երթեր են անցկացրել ու թալիբների դեմ կարգախոսներ հնչեցրել: Թալիբ զինյալները ցրել են ակցիայի մասնակիցներին:

Նրանցից մեկը պատմում է. «Ցավոք, նրանք ուժ կիրառեցին մեր դեմ և կոտրեցին մեր սմարթֆոնները: Նրանք ասացին, որ «դուք չեք կարող ձեր դրոշը բարձրացնել՝ գնացեք և նստեք տանը, դուք կին եք և պետք է ամաչեք»: Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, երկրի պետական դրոշը դարձել է անհնազանդության խորհրդանիշ: