Լրահոս
Իրավական
21:15
30.08.21
66

Դիրքը չի պաշտպանել և նահանջ չի կազմակերպել. հակասական մեղադրանք՝ փոխգնդապետին

Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի հանձնման, 62 զինծառայողի գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի բացառել, որ գյուղերը ոչ թե ադրբեջացիները գրավել են, այլ դրանք հանձնվել են, քանի որ երբ ինքը դիրքից զեկուցել է իրավիճակի մասին, իրեն հրամայել են, որ որևէ գործողության չդիմի՝ թշնամու հետ պայմանավորվածություն կա, չի հարձակվի: