Լրահոս
Իրավական
14:06
30.09.21
35

Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. տեսանյութ

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է Դավիթ Տոնոյանի ձերբակալության մասին լուրը: Ըստ հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը զենքի մատակարարման պայմանագրերի հարցով հարուցված քրեական գործով մեղադրվում են մոտ 3 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար: Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ մամուլի հրապարակումների՝ շուտով հարցաքննությունների են կանչելու Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին: