Լրահոս
Քաղաքական
19:40
14.12.22
60

Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԳՆ-ում. քննարկվել են հայկական կողմերի հետագա գործողությունները

Img default alt hy

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև հայկական կողմերի հետագա գործողությունները: