Լրահոս
Քաղաքական
17:00
16.12.22
90

Ճգնաժամերի արձագանքման գծով ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալը ժամանել է Երևան

Img default alt hy

Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան:

Նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկել EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։

Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։