Լրահոս
Արցախ
21:24
16.12.22
113

Ճանապարհը բացվել է միայն ռուս խաղաղապահների բեռնատարների համար

Լաչինի միջանցքը բացելու մասին առաջին հայտարարություններից ավելի քան 7 ժամ անց էլ փակ է մնում Արցախի կյանքի ճանապարհը՝ չնայած մոտ 2 ժամ առաջ տեղեկություն տարածվեց՝ իբր արդեն բաց է Լաչինը: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ 16:30-ի դրությամբ էլ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ:

Միջանցքի բացման տեղեկությունների հիմքը այն կադրերն էին, որոնցում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները տեղաշարժում իրենց վրանները՝ խաղաղապահների հումանիտար բեռների ճանապարհը ազատելու համար: