Լրահոս
Հասարակական
23:41
14.12.22
189

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենն ու ԱԺ պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզ` հանդիպել ճանապարհին մնացած արցախցիներին

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Դավիթ Առուշանյանի, Հայկ Ցիրունյանի ու Նարեկ Ղահրամանյանի հետ երեկ Սյունիքի մարզում էր։ Նրանք այցելել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով ճանապարհին մնացած արցախցիներին, ապա եղել են նաև Գորիսի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում, որտեղ հանդիպել են բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհների խնդրին։
Բնակիչներին հուզող թիվ մեկ խնդիրը գյուղ բերող շուրջ 7 կիլոմետրանոց ճանապարհի վիճակն է։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել Սյունիքի բոլոր ճանապարհները բերել բարեկարգ վիճակի։ Նա նաեւ ասել է, որ Ներքին Խնձորեսկի ճանապարհի նորոգման տեխնիկական առաջադրանքը շուտով պատրաստ կլինի, և կհայտարարվի նախագծման մրցույթ։