Լրահոս
Հասարակական
16:40
09.12.22
113

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը

Img default alt hy

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում բուհի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 - 8 հարաբերակցությամբ։

Ինչպես հայտնում են համալսարանից, ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։