Լրահոս
Հասարակական
13:26
28.02.25
314

Բողոքի ակցիաներ՝ Երևանում. պահանջը՝ քայլեր ձեռնարկել, դատապարտել հայ գերիների խոշտանգումները Բաքվում

 

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգների մասին ահազանգերից հետո Երևանում այսօր մի քանի բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ ի պաշտպանություն Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ու պատանդների:

Քաղաքացիները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը քայլեր ձեռնարկի գերիներին վերադարձնելու համար, միջազգային հանրությունից պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու դատապարտել գերիների խոշտանգումները: Արտգործնախարարության մոտ են քաղաքացիները հավաքվել՝ պահանջելով դիվանագիտական խողովակներով միջազգային գործընկերներին հորդորել՝ կոշտ արձագանքել Բաքվում իրականացվող շինծու դատավարությանն ու գերիների խոշտանգումներին: