Լրահոս
Սպորտ
23:53
06.03.22
189

«Բարսելոնան» պարտության մատնեց «Էլչեին»՝ բարձրանալով երրորդ տեղ

Img default alt hy

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էլչեին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսը։ Չավիի գլխավորած թիմից 60-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

Կատալոնական ակումբի հաղթական գոլը 84-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։  

«Բարսելոնան» (26 խաղ) 48 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բետիսը» (26 խաղ) նահանջեց չորրորդ տեղ՝ 46 միավոր։ «Էլչեն» (27 խաղ) 14-րդն է՝ 29 միավոր։