Լրահոս
Մշակույթ
16:34
20.09.21
125

ԲԱՌԵՐԷՆ - Հրաչյա Սարուխան։ ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ

Այսօր ժամը՝ 21:15-ին, 5-րդ ալիքի եթերում  դարձյալ «Բառերեն»-ն  է: Այս անգամ  կինոպոեզիան ներկայացնում է Հրաչյա Սարուխանի «ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ»:

Գնում ես։ Ճիշտն ասած՝ տանում են, Պառա՛վ իմ, անծանոթ պառավ,

Եվ ահա - Շրջում է անունդ՝ Մահազդի շրջանակն առած։ (Ինչ դառն է)...

Գարեջուր եմ խմում։ Գլխարկս թողել եմ տանը։ Դագաղը քսվում է քամուն։

Մեղեդին թեթև է ու ծանր։

Քեզ համար էլ չկան հասցեներ։ Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս։

Չմոռանա՛ս տեր աստծուն հարցնել՝ թե ինչու են մահանում ժպտալիս։

Պառա՛վ իմ, անծանոթ պառավ,

Ես ինքս էլ անուն եմ երթևեկ,

Մահազդի շրջանակն առած -

Ես էլ եմ շրջելու երբևէ...

Տանում են։ Ճիշտն ասած՝ գնում ես։

Քեզ համար- Մենք արդեն թքած...

Իսկ այստեղ Սամվելը քնում է՝

Գլուխը գավաթին թեքած։