Լրահոս
Քաղաքական
21:27
03.03.25
252

Բաքվում հայ գերիներին այցելած Կարմիր խաչին հարցեր ունեն Երևանում. Ալիևը փակում է աշխարհի աչքերը

 

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազամաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը: Մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հաղորդում դատից: Այսօր 14-րդ օրն է, ինչ Բաքվի բանտում հացադուլ է անում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Կարմի խաչի բժիշկը տեսակցել է Վարդանյանին, բայց կազմակերպությունը չի կարող ասել՝ արձանագրվե՞լ է, որ նրա դեմքին խոշտանգման հետքեր կան: Արցախի պետնախարարի, մյուս ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքները պաշտպանելու կոչերով այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ էին հավաքվել իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ: Նրանք բաց նամակ են հանձնել կոմիտեի նախագահին: