Լրահոս
Քաղաքական
11:58
28.02.25
271

Բաքվում հայ գերիների նվաստացումը մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարում է. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մենք մոռացել ենք, որ մերձավորարևելյան հինավուրց ազգ ենք, և այս տարածքում պատիվն ու արժանապատվությունը շատ թանկ հասկացություններ են։ 

Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։

Հակամարտության երկու կողմերի համար էլ սեփական գերիների և նույնիսկ նրանց աճյունների վերադարձի հարցը համազգային պատվի և արժանապատվության խնդիր է, ինչը չի կարող պարզ մարդկային հարգանք չառաջացնել։

Մինչդեռ մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է, մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարումը»: