Լրահոս
Արցախ
16:06
14.12.22
157

Բաքուն թարմ ուժեր է տեղափոխել Լաչինի միջանցք. «էկոլոգները» մոռանում են՝ ինչի համար են հավաքվել

Երրորդ օրը՝ Արցախի մեր հայրենակիցներին շրջափակման մեջ պահող ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները հայտարարել են, թե իրենք պատրաստ են ճանապարհ տալ Ստեփանակերտից Երևան գնացող շտապ օգնության մեքենաներին:

«Ճանապարհը փակել են ոչ թե իրենք, այլ ռուս խաղաղապահները»,- ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: