Լրահոս
Հասարակական
23:20
09.12.22
155

Բանկերի «սև ցուցակում» է սահմանամերձ գյուղը. Սոթքում մարդիկ կարող են կորցնել բահերն էլ, տներն էլ

Սոթքի բնակիչները բանկերի սև ցուցակում են հայտնվել: Այս մասին հենց բնակիչներն են ասել Սոթք այցելած «Հայլուրի» թղթակցին: Բնակիչներից Կոլիկ Շահսուվարյանը պատմել է, որ 50 միլիոն դրամ վարկ է վերցրել, երկու մեքենան, տունը, շինտեխնիկան գրավի տակ են:

Վարկերը փակելու միակ հույսը կարտոֆիլի դաշտերն էին, որ այս տարի անջուր մնացին ջրվելու ամենաթեժ շրջանում՝ սեպտեմբերյան եռօրյա մարտերի օրերին: