Լրահոս
Միջազգային
14:08
02.03.25
655

Բադրա Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ

Img default alt hy

Քաղաքական գործիչ Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ, հայտնել Է հանրապետության ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը:

43-ամյա Գունբան 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարը նախագահի պաշտոնակատար էր, իսկ մինչ այդ՝ փոխնախագահ:

Նրա մրցակիցն ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան էր, որը 2015-ից 2020 թվականներին եղել է փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար: