Լրահոս
Քաղաքական
19:50
16.12.22
123

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Կողմերը առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների և դրանում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին։

Խմբակցությունից հավաստիացրել են, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի։