Լրահոս
Քաղաքական
14:33
14.12.22
124

ԱԺ-ում մեկնարկեց Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստը

Img default alt hy

Ազգային ժողովում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: Մինչ քննարկումը սկսելը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Ազգային ժողովի խորհրդում մերժվել է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագիծը, իսկ հիմա քննարկվում է ՔՊ-ի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՔՊ-ի առաջարկած հայտարարության նախագիծն ավելի լավ կլինի չընդունել, քանի որ՝ ըստ պատգամավորի՝ այն Հայաստանի շահերից չի բխում: 

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը համարժեք չէ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:

«Այն հայտարարությունը և այն մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որևէ ձևով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասաց Աբրահամյանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեն» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագծի քննարկմանը: