Լրահոս
Քաղաքական
16:37
24.08.21
75

ԱԺ նախագահը հրահանգել է դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց Փաշինյանին. «այս անձնավորությունը դահլիճ է բերել ախրաննիկներ, որոնք երբևէ Ազգային Ժողով չեն մտել...»:

 Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց, դահլիճից հնչեց ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի ձայնը՝ Սերժ Սարգսյանի հասցեին և նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց և ԱԺ նախագահը հրահանգեց դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին :

Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին էր ներկայացնում ՀՀ կառավարության ծրագիրը: