Լրահոս
Քաղաքական
11:24
16.12.22
108

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում

Img default alt hy

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:

Արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: