Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:52
28.09.21
60

«Ազատ արձակել բոլոր հայ գերիներին». ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել. տեսանյութ

Պաշտոնական Բաքուն շարունակում է հերքել, թե իր տարածքում հայ գերիներ կան: Ալիևն է այդ մասին նոր հայտարարություն արել՝ ի պատասխան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, որը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ գերիներին, նաև Եվրադատարանին տեղեկություն տալ այն 30 հայերի մասին, որոնց գերության մեջ տեսանկարահանել են, սակայն այժմ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: