Լրահոս
Քաղաքական
17:26
04.10.21
36

Այս կառավարությունը պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում. Քոչարյան

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության ֆոնին հնարավոր ռազմական գործողությունների սկսմանը և այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը՝ Քոչարյանը նշեց. «Մենք հիմա հետևում ենք, թե ինչ է կատարվում, փորձում ենք հասկանալ, թե այդ գործընթացների վատթարացման արդյունքում մեր նկատմամբ հարվածը ինչ ուժգնությամբ է լինելու։ Մենք պասիվ, վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր ենք և այսպիսինն ենք, որովհետև այսպիսինն է մեր կառավարությունը։ Այս կառավարությունը պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։