Լրահոս
Հայաստան
17:25
07.03.22
147

Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ

Img default alt hy

Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ-ը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։21-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսության» 8 աշխատակից։