Լրահոս
Քաղաքական
15:58
28.02.25
414

Այցելում եմ Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված Վայոց ձորի մարզ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Դեսպանը մեկ այլ գրառմամբ հայտնել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ հանդիպման մասին։ 

Դըկոտինյին հայտնել է, որ մարզպետի հետ քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության, Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս շրջանի միջև համագործակցության, գինեգործության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։