Լրահոս
Աշխարհ
20:05
17.12.22
299

Թոշակառու կինն ընկել է տրակտորի տակ և երեք օր չի կարողացել դուրս գալ

Img default alt hy

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Թալարմ գյուղից թոշակառուն ընկել է տրակտորի տակ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

82-ամյա կնոջը փրկել է նրա քույրը։ Մի օր նա որոշել է այցելել քրոջն ու հարցնել նրա որպիսությունը։ Հասնելով հարազատի մոտ՝ նա գտել է նրան տրակտորի տակ՝ հողամասում։ Ինչպես պարզվել է, ավստրալացու ոտքը մնացել է մեքենայի անիվի մեջ։ Տարեց կինը ողջ է մնացել, բայց երեք օր չի կարողացել դուրս գալ նրա տակից։

Տուժածին օգնություն են ցուցաբերել բուժաշխատողները։ Դրանից հետո նրան փրկարարական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական Հյուսիսային Յորքշիր նահանգի Սելբի քաղաքում հրշեջները փրկել են թոշակառուին, ով ընկել է լվացքի զամբյուղն ու խրվել։ Կնոջ բուժքույրը չի կարողացել ինքնուրույն օգնել նրան ու ոստիկանություն է կանչել։