Լրահոս
Միջազգային
16:16
09.03.22
144

Ավելի քան 160 ռուս՝ Եվրոպայի «սև ցուցակում»․ ԵՄ-ն նոր սանկցիաներ է սահմանում  

Img default alt hy

Եվրամիությունը շարունակում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նոր միջոցները կազդեն կրիպտոարժույթների և տեխնոլոգիաների արտահանման վրա։

Այս մասին մարտի 9-ին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ եվրոպական պատժամիջոցների ցուցակում արդեն 160 ռուս կա։ Նրանց թվում են գործարարներ և Դաշնության խորհրդի անդամներ։  

Պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի Դաշնություն ծովային նավիգացիոն սարքավորումների և կրիպտո ակտիվների արտահանման նկատմամբ։ Սահմանափակումները կազդեն նաև Բելառուսի բանկային հատվածի վրա, հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ավելի վաղ, այսօր՝ մարտի 9-ին ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը հայտարարել էր, որ ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուս պաշտոնյաների և գործարարների դեմ նոր պատժամիջոցների շուրջ։