Լրահոս
Սոցիալական
17:30
01.10.21
44

Ավելացնել սոցփաթեթի շահառուների թիվը՝ զրկելով պատգամավորներին պարգեվավճարից. «Հայաստան»-ի առաջարկը. տեսանյութ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում` աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է պետական սոցիալական փաթեթից օգտվողների շահառուների թիվն ավելացնել և դա անել պատգամավորներին պարգևավճարների հաշվին:

Իշխանականները չեն ընդունել ընդդիմադիր պատգամավորի առաջարկը: Ի դեպ, խորհրդարանում պատրաստվում են հաջորդ տարի ավելի քան 722 մլն դրամի պարգևավճար բաժանել: Այս մասին ԱԺ-ից են հայտնել՝ «Panorama.am»-ի հարցմանն ի պատասխան: