Լրահոս
Սպորտ
15:25
14.12.22
120

Աշխարհի առաջնություններում իմ վերջին խաղը կլինի եզրափակիչը․ Մեսսի

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին պատասխանել է աշխարհի առաջնությունում իր վերջին հանդիպման մասին հարցին.

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Աշխարհի առաջնություններում ելույթներս կավարտեմ՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին հանդիպումը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։

35-ամյա արգենտինացին ԱԱ-2022-ում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին Արգենտինայի կազմում իր նորամուտը նշել է 2005 թվականին Հունգարիայի դեմ խաղում: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում նա խփել է 12 գոլ և կատարել 8  գոլային փոխանցում։

Դեկտեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Խորվաթիային (3:0):

Դեկտեմբերի 18-ին արգենտինացիները եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո խաղի հաղթողի հետ։

Աղբյուր  ArmSport.am