Լրահոս
Քաղաքական
16:52
09.12.22
105

Ասֆալտի վրա ասֆալտ փռելը ռազմավարական նշանակության ճանապարհաշինություն չէ

«Փաշինյանի կառավարությունն այս տարվա կապիտալ ծախսերը խրոնիկ թերակատարել է», ընդդիմադիրների այս միտքը լսելիս սրտնեղում են  իշխանական պատգամավորները: Ազգային Ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ իրենք, ի տարբերություն նախկինների, ավելի շատ են կառուցում, «10 միավորի մեջ կարող են մեկ-երկուսը թերակատարվել»: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է ՔՊ-ականներին, որ այսօրվա իշխանության կառուցածը  ռազմավարական նշանակության չէ՝ ի տարբերություն նախկինների կառուցածի, իսկ ասֆալտը փռած տեղում նորից փռել կարող են բոլորը: