Լրահոս
Հասարակական
11:26
20.09.21
59

«Ասել ա՝ հե՛րս, ես գալու եմ ու եկավ՝ հենց իրա տեսքով». նորից ծնված Նարեկը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հարությունյանների ընտանիքում 19 տարի անց նորից տղա են ունեցել ու վստահ են, որ նորածին Նարեկը 2018-ին Հադրութի դիրքերում թշնամու դիպուկահարից զոհված իրենց Նարեկն է՝ վերածնված:

44-օրյա պատերազմում ընկած Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանն է 2018-ին եղել 22-ամյա Նարեկի հրամանատարը: Մի առիթով ասել է՝ «Նարեկի պես երեք զինվոր ունենամ, ինձ սպա պետք չէ»: Նարեկի ծնողները պատմել են, որ զոհվելուց հետո տղան մի քանի անգամ երազներում է այցելել իրենց ու ասել՝ գերի եմ, վերադառանալու եմ: