Լրահոս
Տարածաշրջան
21:03
28.08.21
68

Արյուն՝ արյան դիմաց. Աֆղանստանում պատերազմ է՝ ահաբեկիչների դեմ

Աֆղանստանում նոր ահաբեկչությունների վտանգը չի նվազում:

Քաբուլում՝ Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում, ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ. նրանց մոտ պայթուցիկ սարք է եղել:

Քաբուլի օդանավակայանի ողբերգությունից հետո Միացյալ Նահանագների անօդաչու թռչող սարքերը թիրախային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին` ահաբեկչական խմբավորման աֆղանական խմբի ղեկավարին ոչնչացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների նախագահը խոստացել էր, որ մեղավորները թանկ են վճարելու ոճրագործության համար:

Ահաբեկչությունից միայն երկու օր անց են հարազատներին թույլատրել օդանավակայանի տարածքից դուրս բերել զոհերի մարմինները: