Լրահոս
Հասարակական
19:30
09.12.22
142

Արգելված իրերը թաքցրել էր մազերի մեջ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Պ․-ին այցելած քրոջը՝ քաղաքացի Է․ Ասատրյանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությամբ քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են կանացի զուգագուլպայում փաթաթված մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի համար նախատեսված ականջակալ։