Լրահոս
Արցախ
12:00
08.03.22
232

Արցախում խափանվել է գազամատակարարումը

Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։

«Արցախգազ» ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։