Լրահոս
Արցախ
13:48
08.03.22
489

Արցախի կառավարությունը օգնություն է ուղարկել Ուկրաինա

Img default alt hy

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել:

Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:

«Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես կողմնակից են եղել խաղաղ հարաբերությունների, և տվյալ դեպքում կապ չունի, թե աշխարհի որ ծայրում է։ Մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ, և մենք այս պահին կարող ենք նրանց ինչ-որ բանով օգնել, հետևաբար՝ այդ օգնությունը հասցվել է նրանց։ Նույն կերպ ժամանակին Արցախը մարդասիրական օգնություն էր ուղարկել նաև Լիբանան»,- նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։