Լրահոս
Հայաստան
16:00
17.09.21
54

Արցախում հայ զինծառայող է վիրավորվել. թշնամին խախտել է հրադադարը

Img default alt hy

Արցախում թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության բանակը քիչ առաջ հայտնել է, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: