Լրահոս
17:18
16.09.21
50

Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Նա հրաժարական էր տվել մեկ շաբաթ առաջ, սակայն դիմումը չէր ստորագրվել: Թևոնյանի խոսքով՝ հրաժարական ներկայացնելը հապճեպ որոշում է եղել, հիմա ինքը որոշել է շարունակել մարզպետի պաշտոնում աշխատանքը: