Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:06
30.08.21
77

Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա Լավրովի և Զասի հետ

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 30-ից 31-ը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։