Լրահոս
Քաղաքական
10:10
12.12.22
130

Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է․ Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում, ինչը կապված է նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետ։

Ադրբեջանում ծանր են տարել արցախցիների արգելքը՝ հանքարդյունաբերական ընկերություններում մշտադիտարկում անելու և Արցախում ազատ տեղաշարժ իրականացնելու առնչությամբ։

Ճիշտ է՝ արգելքը իշխանության մակարդակով չի իջեցվել և դա Արցախում ապրող մեր հայրենակիցների ջանքերով է եղել, սակայն այս պահին փաստ է, որ Ադրբեջանը վերահսկողություն իրականացնելու իր նպատակները չի իրացրել։

Ստեղծված իրադրությունը հուշում է, որ առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է, որը կարող է դրսևորվել և՛ շփման գծում, և՛ քաղաքական մակարդակում, չի բացառվում, որ 2 մակարդակում զուգահեռ։

Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին և սա միայն Արցախի ու Արցախի իշխանությունների խնդիրը չէ»։