Լրահոս
Միջազգային
14:32
16.03.22
183

Առաջարկվում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել․ Պեսկով

Img default alt hy

Այժմ քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը, դա կարող է դիտվել որպես փոխզիջում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել։ Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Կրեմլը բավարարվա՞ծ է ապառազմականացման այս տարբերակով։

«Այդ տարբերակը, որն իսկապես այժմ քննարկվում է, կարող է դիտվել որպես որոշակի փոխզիջում»,- պատասխանել է Պեսկովը։

Նա համոզված է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է բարելավվել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում պայմանավորվածությունների օգնությամբ։