Լրահոս
Քաղաքական
23:14
25.08.21
59

«Արա՛» ժողով. պառլամենտական մենամարտեր՝ երկու ռաունդով. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԺ-ում երկրորդ օրը շարունակված ծեծկռտուքի տեսագրություններին իրավական գնահատական տալու համար դատախազությունը դրանք ուղարկել է ՀՔԾ:

Ռազմաճակատի վերածված Հայաստանի խորհրդարանից այսօր շտապ-օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ աչքի վնասվածքով:

Ընդդիմադության տպավորությամբ՝ ՔՊ-ականները նախապես էին պատրաստվել այսօրվա բռնություններին: Առավոտից հատուկ սադրում էին ընդդիմախոսներին, հունից հանում և սկսում հարվածել ձեռքերով, ոտքերով:

Դեռ նախօրեին, Նիկոլ Փաշինյանը «մեղմ», «զուսպ» էր որակել իր թիմակիցների արձագանքը՝ ընդդիմադիրների հայտարարություններին: