Լրահոս
Միջազգային
16:25
09.03.22
131

Անվճար տրանսպորտից մինչև կեցության ծախսերի փոխհատուցում․ Վրաստանն Ուկրաինայի կողքին է

Img default alt hy

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտը և այլ հաստատություններն անվճար դարձնել։  

Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանում գործում է թեժ գիծ, ​​որին կարող է զանգահարել Ուկրաինայի ցանկացած քաղաքացի և ստանալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։  

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր ամբողջությամբ փոխհատուցել կացության և սննդի ծախսերը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են ժամանել զբոսաշրջության նպատակով և չեն կարող վերադառնալ հայրենիք ռազմական գործողությունների պատճառով։